«ԱԱԾ-ի՝ տարբեր ոլորտներում իր կադրերին նշանակելը պետք է տեղի ունենա այլ մեխանիզմներով». Հ․ Բադալյան
![]() 188 Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 15:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ասում է, որ ինքը մի քքանի անգամ մերժել է մարդկանց այս կամ այն աշխատանքի նշանակելու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի խնդրանքները, նաև փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի խնդրանքները: Այստեղ պետք է առանձնացնել՝ ԱԱԾ պետն ու մյուս պաշտոնյաները: Դրանք լրիվ այլ կատեգորիաներ են: Սա բոլորովին չի նշանակում, թե մյուս պաշտոնյաներին թույլատրելի է անել այդպիսի խնդրանքներ՝ չակերտավոր, թե առանց չակերտի: Բայց, խոշոր հաշվով, պետական կառավարման համակարգում, բյուրոկրատական միջավայրում այդ ամենը զարմանալի երևույթ չէ անգամ այսպես ասած զարգացած երկրներում: Այլ հարց է հենց ԱԱԾ-ն, ու այստեղ, թող չհնչի տարօրինակ՝ թույլատրելի կամ անթույլատրելի հարց չէ, այլ մտածողության: ԱԱԾ պետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է վեր լինեն «աշխատատեղավորման խնդրանքների» մակարդակից: Հենց դրաննով է, որ ԱԱԾ-ն պարզապես գերատեսչություն և բյուրոկրատիայի մաս չէ, այլ ըստ էության պետություն է, պետության առանցք, հիմնասյուն: Սա նշանակում է ոչ միայն լիազորությունների առանձնահատկություն, այլ հենց մտածողության, բարոյական կոդեքսների, վարքականոնի, արժեհամակարգի, «չհասարականալու», «չսովորականանալու» հարց է: Ընդ որում, պետական համակարգում միանգամայն օրինաչափ և օբյեկտիվ երևույթ է և այն, որ ԱԱԾ-ն կարող է զբաղվել մի շարք գերատեսչություններում, ստորաբաժանումներում, տարբեր ոլորտներում այսպես ասած իր կադրերին նշանակելու գործով: Ըստ իս, դա էլ գործնականում բոլոր պետական համակարգերին բնորոշ երևույթ է: Բայց, դա թերևս պետք է տեղի ունենա ոչ թե ԱԱԾ պետի՝ նախարարներին ուղղված «խնդրանքով», այլ, գուցե այլ մեխանիզմներով, որոնք կդարձնեն այդ նշանակումները անբեկանելի՝ եթե պետք է հատուկ ծառայությանը: Սա շատ բարդ թեմա է, մեզանում այս թեմաներն էլ հասցված են սև-սպիտակի պարզունակության: Ընդ որում, այս տեսանկյունից նաև կա մեկ այլ հարց՝ իսկ արդյո՞ք Վահան Քերոբյանը բավարար չափով չի հասկացել, թե ի՞նչ տրամաբանությամբ է իրեն որևէ նշանակման «խնդրանք» հղել ԱԱԾ պետը: Այսինքն, այստեղ էլ, պետք էր թերևս տարբերակել՝ նրա «խնդրանքը» մնացյալ այլ բարձրաստիճան պաշտոնյաների «խնդրանք-միջնորդություններից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
