Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգ է տվել. «Ժողովուրդ»
![]() 184 Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հանդիպում է ունեցել ոստիկանական համակարգի ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ իրենց կողքին է: Ավելին՝ մեզ հասած տեղեկություների համաձայն՝ վարչապետը այդ հանդիպման ժամանակ նաեւ անձամբ բանավոր հրահանգ է տվել ուժային կառույցների ղեկավարներին, որ որևէ ոստիկանի որևէ գործով չկալանավորեն: Նա բացատրել է, որ եթե կալանավորման գնան, ապա ոստիկանների ոգին կկոտրեն, սակայն պետք չէ ոստիկաններին թևաթափ անել: Ահա, հենց այս հրահանգի հետեւանքով՝ մինչ օրս ապրիլից մեկնարկած շարժման անդամների նկատմամբ բռնության դեպքով որեւէ ոստիկանի պատասխանատվության չեն կանչել: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել են, որ. ««Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից իրականացված հավաքների, բողոքի ակցիաների ընթացքում առերեւույթ հանցավոր արարքների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 59 անձի նկատմամբ։ Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 13-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 15-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ 7 քրեական վարույթ՝ 17 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան». բայց որեւէ ոստիկան անգամ ձեւականորեն չի պատժվում»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
