Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողները կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում

Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողները կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում
183
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 13:18

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի ԱԱԾ աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի աշխատել ՀՀ ԱԱԾ-ում, այդ թվում՝ ավագ սպաներին։ Այս նախագիծը կառավարությունն ուղարկվեց Ազգային ժողով՝ հաստատման:
Փոփոխությունների էությունն այն է, որ ՀՀ ԱԱԾ-ում ծառայել ցանկացողներից շատերը ղեկավար և բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում և ունեցել սպայական բարձր կոչումներ։ Մինչդեռ անգամ նրանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը բավարար հիմք չէր ՀՀ ԱԱԾ-ում հավասար զինվորական պաշտոնի նշանակվելու համար։
Այժմ օրինագծի ընդունմամբ, այդ արգելքը վերացվեց։