«Երկրորդ փուլն անխուսափելի կլինի»․ Վարդան Բալյան
![]() 190 Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 00:18 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը Իրանը նախագահ է ընտրելու: Այս պահին համարյա բոլոր սոցիոլոգիական հարցումներով երկրորդ փուլը անխուսափելի կլինի: Պահպանողականների ճամբարը ներկայացնող երեք թեկնածուներ մնացին ընտրապայքարի մեջ, այդուհանդերձ, մեկնարկին ֆավորիտ համարվող թեկնածու Ղալիբաֆը կարծես թե չի անցնում երկրորդ փուլ: 2005 թվականի նախագահական ընտրություններում Ռաֆսանջանիի հիմնական մրցակցի համարում ունեցող Ղալիբաֆը մեկ տոկոսով հետ մնաց Մահմուդ Ահմադինեժադից, ով ընտրարշավի սկզբում 6 թեկնածուների թվում ամենացածր վարկանիշն ուներ: Իրանից ստացվող տեղեկությունները հաստատում են, որ Ռահբար Խամենեին և նրա անմիջական շրջապատը իրենց ազդեցոթւյան բոլոր լծակները կենտրոնացրել են Սայիդ Ջալիլիին աջակցության նպատակով: Հետաքրքրական է, որ վերջին երկու օրերին բարեփոխական Մասուդ Փեզեշքյանը և Ջալիլին կարողացան պոկվել Ղալիբաֆից: Ոչ պաշտոնական տարբեր հարցումներով առաջատարները ստանում են 24 տոկոս, Ղալիբաֆը հետ է մնում նրանցից 4 տոկոսով, բայց պետք է ի նկատի ունենալ, որ թեկնածուի հարցում վերջնական կողմնորոշվել են քվեարկության մասնակցելու տրամադիր ընտրողների 70 տոկոսից քիչ ավելին: Այսպիսով, անակնկալներն առավել քան հավանական են ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլերում»։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
