ՔԿ-ն հայտնում է, թե Վանաձորից եկել են հանրահավաքների 3000 դրամի ու սնունդի դիմաց
![]() 175 Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 19:30 ՔԿ-ն հայտարարում է. «Ավարտվել է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27-ամյա երիտասարդը, թիրախավորելով սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպվող հավաքներին և բողոքի ակցիաներին: Մասնավորապես, հիշյալ քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրելով սնունդ և 3000-ական ՀՀ դրամ՝ 27–ամյա երիտասարդը տարբեր օրերի միկրոավտոբուսներով և մարդատար ավտոմեքենայով փոխադրել է նրանց Երևան քաղաք, ինչպես նաև հանրապետության տարբեր մարզեր, որտեղ նրանք մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացված հավաքներին, ինչպես նաև ճանապարհների փակման ակցիային: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
