«Ամեն ինչ առավել քան կանխատեսելի է»․ Վարդան Բալյան
![]() 252 Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 16:48 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրանական նախագահական ընտրությունների արդյունքներով, ինչպես և կանխատեսելի է, երկրորդ փուլ անցան բարեփոխական Մասուդ Փեզեշքյանը և պահպանողականների ճամբարը ներկայացնող Սայիդ Ջալիլին: Ընտրապայքարի մեկնարկին ֆավորիտ համարվող Բաղեր Ղալիբաֆը, ով 2005 թվականի ընտրություններում երկրորդ հորիզոնականը զիջեց Մահմուդ Ահմադինեժադին, այս անգամ էլ երրորդ ցուցանիշով դուրս մնաց ընտրապայքարից: Իրանական քաղաքական իրողություններին անծանոթ կամ դասագրքային գիտելիքներով փորձագետների մեծ մասը քվեարկության արդյունքները գնահատում են որոշակի իմաստով սենսացիոն՝ արձանագրելով, որ Իրանի պարագայում դասական քաղաքագիտական հաշվարկները, կանխատեսումները, առավել ևս ընտրական գործընթացների մասով, հազվադեպ են իրականանում: Կհամաձայնեմ, բայց մեկ վերապահումով, եթե փորձագիտական վերլուծությունը հիմնված է հրապարակային-տեղեկատվական նյութի վրա: Իրականում առայժմ ամեն ինչ առավել քան կանխատեսելի է և տեղավորվում է նախապես ծրագրված սցենարում: Ու քանի որ հուլիսի 5-ին նախանշված երկրորդ փուլում իրար հետ մրցակցող թեկնածուներից մեկը հաստատապես դառնալու է Իրանի նախագահ, առաջիկա գրառումներով կփորձեմ ներկայացնել նրանց քաղաքական դիմանկարներն առավել մանրամասնություններով և Իսլամական հանրապետության տարածաշրջանային ու հայաստանյան քաղաքականության մասին պատկերացումներով: Մեզ համար առանձնապես կարևոր եմ համարում նաև ընտրական գործընթացի և հետընտրական զարգացումների ընթացքի կանխատեսումը, որ առանց չափազանցության ուղղակիորեն առնչվում է Հայաստանի հանրապետության անվտանգության խնդիրներին»։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
