«Մի պատմություն պատմեմ, որ երբեք չեմ պատմել». Արթուր Սարգսյան
![]() 272 Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 20:12 Սիսիանի նախկին քաղաքապետ, նախկին քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մի պատմություն պատմեց, որն, ըստ իրեն, նախկինում ոչ մի տեղ չի պատմել: «2021 թվականին, երբ կալանքից դուրս եմ գալիս, Բագրատ Սրբազանը զանգում, ասում է՝ արի Հաղարծին, օրհնություն ստացի: Գնում եմ Հաղարծին 2021-ի դեկտեմբերի 15-ին, օրհնությունս ստանում եմ, նստում զրուցում ենք: Սրբազանին ասում եմ՝ բա ինչ ենք անելու, այս չարիքից ոնց ենք ազատվելու, ասում ա՝ Արթուր ջան, ես քաղաքական գորիծիչ չեմ, դուք պիտի կազմակերպեք, ես էլ՝ որպես Սրբազան հայր, ինձնից ինչ կախված է, կանեմ («Դիմադրություն» շարժման ժամանակ էլ նա մի քանի անգամ եկավ, իր աջակցությունը հայտնեց): Հետո ասաց՝ բայց մի օր, երբ այս մարդու որդին փորձի Տավուշի հողերը կիսի, անկլավներ տա, ես այդ ժամանակ՝ որպես Տավուշի թեմի առաջնորդ, գնալու եմ առաջնագիծ, եթե կռիվ եղավ, զենքս եմ վերցնելու, որ էս հարցը լուծեմ: Ասաց՝ իսկ եթե չլուծվեց, ես քայլելով Տավուշից գալու եմ Երևան, այդ հարցը լուծեմ: Այս պահի ես տեղից վեր կացա, գրկեցի Սրբազանին ու ասացի՝ երբ այդ օրը գա, աշխարհի որ ծայրում ու ծակում էլ լինեմ, գալու եմ, քո կողքին կանգնեմ: Եվ ապրիլին 21-ին Սրբազան հայրը զանգում, ասում է՝ օրը եկել է, արի»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
