«Աջերի հաջողությունը եվրոպական հանրույթի ձգտումն է դեպի ներդաշնակության վերականգնում». Հակոբ Բադալյան
![]() 219 Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 18:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրությանը հաղթող ուժը կրկին աջերն են՝ Մարի Լե Պենի առաջնորդած կուսակցությունը: Մակրոնը երկրորդն էլ չէ՝ երկրորդը ձախերն են, իսկ Մակրոնն՝ ընդամենը երրորդը: Բնականաբար, խոսքը անձնապես Մակրոնի մասին չէ, այլ նրա առաջնորդած ուժի, ինչը, սակայն ըստ էության նշանակում է Մակրոն: Մեծ հաշվով, Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի արդյունքը շաբաթներ առաջ կայացած Եվրոխորհրդարանի ընտրության արդյունքի շարունակությունն է: Մակրոնը հենց այդ ընտրությանն աջերի հաղթանակից հետո հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություն նշանակելու մասին: Մեծ հաշվով, ֆրանսիացիների քվեարկությունը անակնկալ չէ: Ընդհանրապես, աջերի հաջողությունը եվրոպական միտում է, ինչը, բնականաբար, պայմանավորված է նրանով, որ, թե Եվրոպայում, թե արևմտյան աշխարհ ասվածում ընդհանրապես վաղուց խախտված է բալանսը, պայմանական ասած՝ հանրություններին առաջնորդող հիմնական գաղափարախոսությունների բալանսը: Խոսքը ազատականության և պահպանողականության մասին է: Արևմտյան աշխարհի առաջադիմության ու արդիականության, մեծ առաջընթացի գրավականը թերևս եղել է հենց այդ բալանսավորված մրցակցությունը: Աստիճանաբար, այն սկսել է խախտվել լիբերալիզմի ագրեսիվ բնույթին զուգահեռ, այսպես ասած՝ «ֆունդամենտալ լիբերալիզմի» կամ «լիբերալ ֆունդամենտալիզմի» հետևանքով: Աջերի եվրոպական հաջողությունը, ըստ էության, եվրոպական հանրույթի ձգտումն է դեպի ներդաշնակության վերականգնում: Ի դեպ, տարօրինակ չհնչի, բայց մեծ հաշվով դրա արտահայտությունն է նաև Թրամպի «ֆենոմենը» ԱՄՆ-ում: Հարցը կրող անձերի, տվյալ դեպքում Թրամպի որակը չէ, հարցը հանրությունների ձգտումներն են, ներդաշնակության փնտրտուքը, «լիբերալ ֆունդամենտալիզմի» կասեցման ջանքը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
