«Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դուխ չի ունենա»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 177 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 10:30 «Միջազգային կառույցները պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ իրենց աշխարհաքաղաքական օրակարգը Հայաստանի հաշվին իրացնելու նպատակով։ Իսկ այդ օրակարգը շատ պարզ է՝ Հայաստանը զրկել պետականությունից, իրենց կարծիքով հանել Ռուսաստանի տոտալ ազդեցությունից»,- 24TV-ի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ «Ես իհարկե կարծում եմ, որ Փաշինյանն այդքան դուխ չի ունենա ԵԱՏՄ-ից դուրս գալու, չեմ պատկերացնում՝ ո՞նց են ԵՄ-ին անդամակցելը ներդաշնակեցնելու ԵԱՏՄ-ին՝ մեր անդամակցության հետ։ Դա կատարյալ անհեթեթություն է, թե ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է։ Հնարավոր չէ քաղաքական առումով ոտքերդ լինեն մի կառույցում, իսկ թոքերդ, գլուխդ, պլոճիկդ ու երիկամդ տնտեսական առումով՝ մեկ այլ կառույցում»,- նշել է Զոհրաբյանը՝ անդրադառնալով նաև ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու քննարկումներին։ «Ալեն Սիմոնյանը երկու օր առաջ հայտարարում էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե է անցկացվելու, այսօր Փաշինյանն ասում է՝ հանրաքվե չի անելու: Վստահ եմ՝ դիվանագիտական խողովակներով ասել են՝ ձեր ախորժակը զսպեք, ԵՄ-ն պատրաստ չէ որևէ կարգավիճակ տալ, դրա համար հիմա Փաշինյանը մանիպուլացնում է»,- հավելել է Զոհրաբյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
