Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ

Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ
195
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 10:48

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանը։
Հունիսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Քննիչը լրագրողներին ասել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, բայց այլ մանրամասներ չէր հայտնել՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին իրավապահ մարմինները 2 օրով ձերբակալել էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։
Նա ձերբակալվել էր թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, սակայն 60 ժամ անց նրան ոչ մի մեղադրանք չէր առաջադրվել, և Դանիելյանն ազատ էր արձակվել։