«Բրյուսելից և Վաշինգթոնից 24-ժամյա ռեժիմով ողջունում են սպասվող պայմանագիրը, Մոսկվայից լուռ են»․ Գարիկ Քեռյան
![]() 198 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 15:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի միանձնյա ղեկավար Իլհամ Ալիևի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ և ընդհանրապես բոլոր ուղղություններով և ոլորտներում վերլուծելն ու կանխատեսումներ անելը այդքան էլ դժվար չէ, որովհետև նա մեծամասամբ հստակ և առանց վարանումների, բացահայտ ասում է այն, ինչ ինքը մտադիր է անել և նույնքան հստակ ձևակերպում է իր պահանջներն ու պարտադրանքները: Մնում է միայն ոչ թե արհամարհել և հերոսանալ այլ սթափ գնահատել դրանց հնարավոր հետևանքները: Դա երևաց ղարաբաղյան հակամարտության այն ժամանակաընթացքում, երբ նա վերցրեց իշխանության ղեկը իր երկրում: Ինչու եմ այս մասին գրում հիմա, երբ հայկական քաղաքական օրակարգում սահմանների հարցի կողքին անսպասելիորեն բսնեց եվրոսիրողների հանրաքվեի առաջարկը և դարձավ «թիվ 1» խնդիրը բազմաչարչար հայոց երկրում: Ալիևը հմտորեն օգտվում է ցանկացած քաղաքական իրադրությունից և շատ արագ և նպատակասլաց քայլերով հասնում է հաջողությունների: Օրինակ ՀՀ իշխանությունների սերը առ Արևմուտք շատ նպաստավոր է Արևմուտքի հետ պատերազմի և դիմակայության մեջ գտնվող ՌԴ -ի հետ «բարեկամական» հարթության վրա համագործակցության զարգացման համար: Այժմ նա բացահայտորեն պահանջում է, որ փախստականների վերադարձը լինի բոլորի համար հավասար: Արևմտյան դեմոկրատները ևս դրա կողմնակիցն են: Առաջին հայացքից թվում է, թե շատ լավ է, հատկապես արցախահայության վերադարձի պահանջի իրականացման հետ կապված: Սակայն այս հումանիստական և արդարացի նախաձեռնությունը կարող է դառնալ հայկական պետականությանը տրվող վերջին մահաբեր հարվածը: Պարզ է, որ Արցախ կվերադառնան կամ չեն վերադառնա մի քանի հազար մարդ, Ադրբեջանի բնակավայրերից 80-ականն թթ. բռնի տեղահանված հայեր վերադարձողների մեջ ընդհանրապես չեն լինի, իսկ «Արևմտյան Ադրբեջան», այսինքն Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար մարդ: Եվ դա ամենայն հավանականությամբ ներկա չպարզաբանված խաղաղության պայմանագրի հոդվածներից մեկը կարող է լինել: Բրյուսելից և Վաշինգթոնից 24 ժամյա ռեժիմով ողջունում են սպասվող պայմանագիրը, Մոսկվայից լուռ են, ինչ են մտածում, դժվար է ասել: Գուցե և արևմտյան հումանիստներին այդքան էլ չի մտահոգում այս փոքրիկ երկրի ժողովրդագրական իրավիճակը: Կարևորը ռուսների ոտքը տարածաշրջանից կտրելն է»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
