«Նոր ու արհեստական խոչընդոտներ են ստեղծվում՝ խաղաղության գործընթացը երկարաձգելու համար»․ Միրզոյան
![]() 154 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 15:48 Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը ողջունելու համար։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Կարևորում ենք սահմանազատման գործընթացի շարունակականությունը։ Սրան զուգահեռ, ինչպես նշեցիք, կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր։ Եվ այդ հարցում ևս Հայաստանը շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի առաջարկներն ու մոտեցումները թափանցիկ են։ Հուսով ենք և իրատեսական ենք համարում, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ և ինտենսիվ աշխատելով՝ ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել այն Ադրբեջանի հետ։ Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը, հակառակը, տեսնում ենք, որ նոր ու արհեստական խոչընդոտներ են ստեղծվում՝ գործընթացը երկարաձգելու համար։ Այնուհանդերձ, մենք շարունակում ենք հավատալ, որ դա իսկապես պատմական հնարավորություն է՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Միրզոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
