Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
244
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 19:30

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 3-ին Աստանայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ միշտ պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։
Այս համատեքստում տեղի են ունեցել քննարկումներ։
Ալիևն իր հերթին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։