«67 միլիարդ ծախսել են՝ առանց հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու»․ «Ժողովուրդ»
![]() 160 Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հեղափոխության համար մեկ թիրախը, որին 2018 թվականին ուղված էր Նիկոլ Փաշինյանի նետը, կոռուպցիան էր, պետական գնումների ոչ թափանցիկությունը։ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, Ազգային ժողովում եւ բոլոր հնարավոր բարձրախոսների առաջ պահանջում էր թափանցիկություն եւ բողոքում, որ նախկին իշխանությունը կոռուպցիայի բույն է, և այն անհապաղ քանդել է պետք։ Բանն այն է, որ ներկայացվում է քաղվածք ՀՀ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունից առ այն, որ միայն մեկ ոլորտում՝ ճանապարհաշինությունում, իշխանությունները 67 միլիարդ են ծախսել բյուջետային գումարներից. մեղմ ասած՝ ծախսել են առանց դրանց հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, հրապարակելու։ Այս լայնամասշտաբ՝ թվով 362 գործարքներին առաջիկայում կլինի առավել մանրամասն անդրադարձ, միայն փաստենք, որ Հաշվեքննիչ պալատը այսօր այն եզակի կառույցներից է, որ դեռեւս աչք չի փակում Փաշինյանի միահեծան «դեմոկրատական» իշխանության չարաշահումների վրա։ Խնամքով անտեսված փաստաթղթերը հիրավի փլուզում են ժամանակին Փաշինյանի կողմից ներկայացրած հեղափոխական արդյունքները։ «Ժողովուրդ» օրաթերթը որոշ ՔՊ-ականներից փորձեց հարցերի պատասխան ստանալ, թե ինչպես է ստացվել, որ ծախսի չափն արձանագրվել է, բայց փաստաթղթային որեւէ հիմնավորում չկա։ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ սա ամենևին իր ոլորտը չէ, սակայն պատասխաններ կարող ենք ակնկալել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի կամ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներից։ Պատասխաններ, իհարկե, կփորձենք ստանալ, սակայն դրանց արդյունքները խոստումնալից կլինեն, թե ոչ, ասել չենք կարող»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
