Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հաղթեցինք, որովհետև Մոսկվայի կողմից այդպես էր ծրագրված»․ Ռուբեն Հախվերդյան

«Հաղթեցինք, որովհետև Մոսկվայի կողմից այդպես էր ծրագրված»․ Ռուբեն Հախվերդյան
117
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 10:36

«Ղարաբաղյան առաջին պատերազմին մենք հաղթեցինք, որովհետև Մոսկվայի կողմից այդպես էր ծրագրված»,-Հանրայինի եթերում ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը։
«Ռուսաստանը մեզնով վախեցրել էր թուրքերին, հետո թուրքերի հետ բանակցեց, եկավ այն եզրակացության, որ Ղարաբաղը պետք է լինի թուրքերինը․ վերավաճառեց Ղարաբաղը։ Մեզ ուզում են բուտերբրոդ դարձնել, սեղմեն ու հետո մի հատ միջանցք բացեն, որը կվերահսկի ռուսը»,-ասաց նա՝ հավելելով, որ դժգոհ է նաև վարչապետի վարած քաղաքականությոինից․ «Նիկոլից դժգոհ եմ ահավոր, եթե օր առաջ հրաժարական տա, և՛ իր բախտը կբերի, և՛ մեր։ Ասում ենք՝ Նիկոլը քըխա, բայց պետք է իմանանք՝ հետո ո՞ւմ ենք բերում, Բագրատ Սրբազանի՞ն, կարծում եք Մոսկվան չի՞ վերահսկում այդ շարժումը»,-ասաց Հախվերդյանը՝ կրկին շեշտելով, որ ամեն ինչ արվում է «Զանգեզուրի միջանցք»-ը բացելու համար։

«Հաղթեցինք, որովհետև Մոսկվայի կողմից այդպես էր ծրագրված»․ Ռուբեն Հախվերդյան