Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Էրդողանը չեղարկել է օկուպացված Շուշի այցը

Էրդողանը չեղարկել է օկուպացված Շուշի այցը
225
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 15:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է օկուպացված Արցախի Շուշի քաղաք այցը։ Տեղեկությունը հայտնել է ադրբեջանական Vesti-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ Շուշիում Էրդողանը պետք է մասնակցեր Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Այցի չեղարկման պատճառն այն է, որ Էրդողանը հուլիսի 6-ին ներկա է լինելու Բեռլինում կայանալիք Թուրքիա-Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպմանը։