«Էրդողանը դժգոհ է Ալիևից»․ Հ․ Բադալյան
![]() 227 Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 15:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Էրդողանը չեղարկել է իր այցը Շուշի և մասնակցությունը Թյուրքալեզու պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ վեհաժողովին, որ կազմակերպում է Ալիևը օկուպացված Շուշիում: Էրդողանն այցը չեղարկել է այն բացատրությամբ, որ մեկնում է Գերմանիա, որպեսզի հուլիսի 6-ին անձամբ ներկա լինի Թուրքիա-Նիդերլանդներ քառորդ եզրափակիչ հանդիպմանն ու աջակցի Թուրքիայի հավաքականին: Իհարկե, հիշում ենք տարիներ առաջ Էրդողանի կոնֆլիկտը Նիդերլանդների հետ, բայց արդյո՞ք ֆուտբոլն ու այդ կոնֆլիկտը այնպիսի տեղում են, որ Էրդողանին «ստիպում» են չեղարկել Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական վեհաժողովին մասնակցությունը: Առավել ևս, որ նույն Էրդողանը ամիսներ առաջ ընդունելով Նիդերլանդների վարչապետ Ռյուտեին՝ հավանության արժանացրեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը: Դժվար է հավատալ, որ ֆուտբոլը պատճառ է: Մեծ հավանականությամբ ֆուտբոլը առիթ է, իսկ պատճառը քաղաքականությունն է, մասնավորապես, ինչպես վերջին շաբաթներին խոսել եմ պարբերաբար՝ Էրդողանի դժգոհությունը Ալիևից, Պուտին-Ալիև հարաբերությունից ու պայմանավորվածություններից, իսկ դրան էլ ավելացավ թերևս Չինաստանի հետ ռազմավարական գործակության մասին հռչակագրի ստորագրման հանգամանքը, որ տեղի ունեցավ Աստանայում Ալիև-Ցզինպին ֆորմատով: Վեհաժողովի փոխարեն ֆուտբոլը նախընտրելը Էրդողանի դեմարշն է Ալիևի հանդեպ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
