Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ալիևը մի շատ կարևոր արձանագրում է արել»․ Արամայիս Աղաբեկյան

«Ալիևը մի շատ կարևոր արձանագրում է արել»․ Արամայիս Աղաբեկյան
169
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 23:18

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի գրառումը․ «Ալիևը Կանադայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ մի շատ կարևոր արձանագրում է արել, որը վրիպել է հայկական մեդիայի ուշադրության կենտրոնից։
Բաքվի բռնապետն ասում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ չի բացառում պայմանագրի սկզբունքների նախաստորագրումը, որից հետո նոր կարելի կլինի մտածել խաղաղության պայմանագրի մասին։
28 տարի աշխարհը չկարողացավ հաջողության հասնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման մեջ, հիմա իրենից արագացված ռեժիմով խաղաղության պայմանագիր ստորագրել են պահանջում։
Իշխանամերձ minval.az-ը Ալիևի այս խոսքերը «սառը ցնցուղ» համարեց՝ դիվանագիտական լեզվից թարգմանելով, որպես պաշտոնական Բաքվի կողմից երկարատև պրոցեսի պատրաստակամություն։
Փաստորեն Ալիևը Փաշինյանին ասում է՝ նախաստորագրմամբ պատրաստ եմ քեզ բոնուս տալ, որպեսզի հայ ժողովրդի համար նոր զիջումները կարողանաս սիրուն փաթեթավորել։
Բայց խաղաղության մասին մոռացիր, այն չի գալու, այն լինելու է «երկարաժամկետ պրոցես», որի ընթացքում, ըստ հնարավորության ամեն ինչ կարվի Հայաստանի Հանրապետությանը պետականությունից զրկելու համար»։