Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Լիահույս եմ՝ ապագայում հուլիսի 5-ը կնշենք կայացած սահմանադրականությամբ»․ Գոհար Մելոյան

«Լիահույս եմ՝ ապագայում հուլիսի 5-ը կնշենք կայացած սահմանադրականությամբ»․ Գոհար Մելոյան
154
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 10:30

Սահմանադրական իրավունիք մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ Հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ։
Լիահույս եմ, որ ապագայում հուլիսի 5-ը կնշենք այնպիսի Հայաստանում, որտեղ թղթին տրված որակյալ Սահմանադրության տեքստը կզուգորդվի երկրում կայացած սահմանադրականությամբ և սահմանադրական մշակույթով,
իսկ պետական խորհրդանիշները պարբերաբար ձևախեղման սպառնալիքի առարկա ՉԵՆ հանդիսանա։
Հուլիսի 5-ին, ժամը՝ 17։00-ին, Մանկական այգում օրվա խորհրդին համահունչ՝ «Սահմանադրություն. պատմական ակնարկ, զարգացումներ, էություն» խորագրով դասախոսություն կներկայացնեմ։
Կսպասեմ հետաքրքիր հարցադրումների, ձեզ էլ կսպասի անակնկալ»։

«Լիահույս եմ՝ ապագայում հուլիսի 5-ը կնշենք կայացած սահմանադրականությամբ»․ Գոհար Մելոյան
Աղբյուրը`   Գոհար Մելոյան