«2020 թվականից հետո Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը»․ Գեղամյան
![]() 142 Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 11:18 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Ընդունման օրվանից Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը։ Թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին տարբեր առիթներով ու գերազանցապես ոչ պաշտոնական մակարդակում թուրքական կողմն անդրադառնում էր Հայաստանի Սահմանադրությանը։ 2020 թվականից հետո արդեն պաշտոնապես Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն։ Նման պահանջը այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։ ՀՀ սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, Հայոց ցեղասպանությանը և այլ գործոնների։ Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին։ Հետևաբար այսօր՝ Սահմանադրության օրը լավ առիթ է հիշելու, որ այդ փաստաթուղթը, իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից, որը առավել քան երբևէ պետք է պաշտպանել բոլորիս»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
