«Ենթադրվում է՝ ընտրություններին մասնակցող քաղաքացիների թիվը աճ կգրանցի»․ Վարդան Ոսկանյան
![]() 146 Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 12:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ « Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն, ինչպես միշտ, մեկնարկել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի քվեարկությամբ։ Նախագահի երկու թեկնածուները՝ պահպանողական Սայիդ Ջալիլին և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը, նախընտրական վերջին շաբաթվա արդյունքներով ունեն գրեթե հավասար հնարավորություններ՝ չնայած նրանցից առաջինն ավելի լավ է վարել քարոզարշավը և նաև հնարավորություն ունի ստանալու առաջին փուլից հետո ընտրարշավից դուրս մնացած պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմնակիցների մի մասի ձայները։ Իրանում խիստ կարևորվում է նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը, որն առաջին փուլում չի հասել քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թվի կեսին։ Ենթադրվում է, որ մի շարք ներքին և արտաքին քաղաքական հարցերում խիստ հակադիր դիրքորոշումներ ունեցող երկու թեկնածուների առկայության պայմաններում ընտրություններին մասնակցող քաղաքացիների թիվը կարող է որոշակի աճ գրանցել»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
