«Փեզեշքիանի ադրբեջանական ծագումը չի կարող որոշիչ լինել»․ քաղաքագետ
![]() 233 Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 10:30 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ռեֆորմիստի համարում ունեցող, ադրբեջանցի հոր և քուրդ մոր որդի Մասուդ Փեզեշքիանն ընտրվել է Իրանի նախագահ: Իրանում ռեֆորմիստ լինելն ամենևին համարժեք չէ Գերագույն հոգևոր առաջնորդին ընդդիմանալուն կամ դասական իմաստով՝ այնպիսի բարեփոխումների կողմ լինելուն, որը կասկածի տակ կդնի Իսլամական Հանրապետության սահմանադրական կարգը: Փեզեշքիանը հոգևոր առաջնորդին լոյալ և հավատարիմ գործիչ է, հակառակ պարագայում՝ չէր արտոնվի նրա մասնակցությունն ընտրություններին: Գլոբալ իմաստով՝ Իրանի ռազմավարական կուրսը չի փոխվելու, որովհետև դա Գերագույն հոգևոր առաջնորդի պատասխանատվության դաշտում է: Անշուշտ, բարեփոխական նախագահի պաշտոնավարման շրջանում որոշակի «ձնհալ» կարող է նկատվել Արևմուտքի հետ հարաբերություններում և երկրի ներքին կյանքում: Փեզեշքիանի ադրբեջանական ծագումը չի կարող որոշիչ լինել նրա քաղաքականության համար, քանի որ «կայսրություններն» ունեն իրենց երկարաժամկետ ռազմավարական քաղաքականությունը, որը ենթակա չէ էական փոփոխության՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթնիկ կամ կրոնական պատկանելիության հետևանքով»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
