«ԵՄ-ին անդամակցության հարցն ակնհայտ ֆեյք հարց է». Արմեն Աշոտյան
![]() 223 Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 18:24 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ, որոնց պատասխանները հրապարակում է «Առավոտ»-ը: Կարեն Եղիազարյանը հարցրել է. «Նիկոլը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն ԵՄ մտնելու համար չի անցկացվի, ինչպե՞ս կմեկնաբանեք»։ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Կրկնեմ, այդ հարցը բովանդակությամբ դատարկ է, հեռանկար չունի, սակայն անգամ Նիկոլի հայտարարությունից հետո կշարունակվի օգտագործվել ռեժիմի կողմից համ քարոզչական մեդիափուչիկ փչելու համար, համ էլ հարկ եղած դեպքում տվյալ պատրվակով ՀՀ Սահմանադրության փոփոխության համար։ ԵՄ-ին անդամակցության հարցը դասական լոգիկայով նույնիսկ ակնհայտ ֆեյք հարց է։ Տեսեք ԵՄ- Հայաստան դիրքորոշումների տարբերակներն ընդամենը 4-ն են՝ 1․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ է, 2․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ չէ, 3․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանը պատրաստ է, և 4․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանն էլ պատրաստ չէ։ Հիմա ինքնուրույն ընտրեք այս 4 տարբերակներից այն, որը համապատասխանում է մեր իրավիճակին․․․ Անշուշտ, դա չորրորդ տարբերակն է՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
