«ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը նշանակում է` Նիկոլը թույլ է և խարխլված». Աշոտյան
![]() 224 Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 23:36 Անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանին քաղաքացի Գարեգին Մարտիրոսյանը գհարց է ուղղել․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովրդավարության հայկական ֆորումում Արևմտյան դեսպանների, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները Հայաստանում փայլուն ժողովրդավարության մասին»։ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Անգլիացիներն ասում են․ «Դեսպանն իր երկրի շահերի համար ստելու համար այլ երկիր գործուղված ազնվագույն մարդն է»։ Հենց այս ասացվածքն եմ հիշում ամեն անգամ, երբ լսում եմ արևմտյան որոշ դեսպանների բացահայտ ստերը Հայաստանում Ժողովրդավարության մասին։ Ցավոք, արևմտյան գործող էլիտաները կորցրել են իրենց բարոյական հեղինակությունը արդարության և արժեքների մասին գնահատականներ տալու վերաբերյալ։ Ի դեպ, հանրային կյանքի այդ ցինիզմն է հիմնական պատճառներից մեկը հենց իրենց երկրներում այլընտրանքային ուժերի հեղինակության աճի (Թրամփ, Ֆրանսիա, Գերմանիա)։ Այդ երկրների հասարակությունները իրենց էլեկտորալ վարքով արդեն պատժում են գործող էլիտաներին կրկնակի ստանդարտների, իրականության աղավաղման և ստերի համար։ Արևմուտքի իրական, պրոֆեսիոնալ կարծիքը Հայաստանի գործող ռեժիմի վերաբերյալ մանրամասն ներկայացված է մասնագիտական զեկույցներում՝ Freedom House, The Economist, Amnesty international, Transparency international, Heritage foundation և այլն։ Այս ֆոնի վրա նույն ԱՄՆ դեսպանի հայտարարությունից ես երկու, գուցե առաջին հայացքից պարադոքսալ հետևություն եմ անում․ 1․ Սուտն էլ երանգներ ունի, և երբ տիկին դեսպանը ընտրում է բացարձակ սուտ ասելու տարբերակը, նա միայն ընդգծում է իրականության և հեքիաթի միջև անդունդը, ավելի ցայտուն դարձնելով ճշմարտությունը։ 2․ Իրենք փայլուն գիտեն իրականությունը (ԱՄՆ Պետդեպի զեկույցը վկա), և եթե, այդքանով հանդերձ, ստիպված են բացահայտ կեղծ պնդում անել՝ ի պաշտպանություն Նիկոլի, նշանակում է, որ Նիկոլը թույլ է և խարխլված, իսկ իր վարած կործանարար քաղաքականությունը՝ դարձելի։ Առիթից օգտվելով ՝ շնորհավորում եմ ԱՄՆ անկախության օրը և բարեկամ ամերիկյան ժողովրդին մաղթում, որ երբեք Փաշինյանի նման իշխանություն չունենան»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
