Կիրակի, 06 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, զիջումը ներկայացնել որպես հաղթանակ»․ Տիգրան Աբրահամյան

«Ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, զիջումը ներկայացնել որպես հաղթանակ»․ Տիգրան Աբրահամյան
151
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 09:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողնելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով:
ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է՝ հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին:
Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում՝ քպ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:
Երբ այդ ամենը ֆիլտրում ես՝ տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն»: