Կրակոցներ՝ Երևանում՝ ՔՊ գրասենյակի մոտ․ կա վիրավոր
![]() 388 Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 22:00 Այսօր՝ հուլիսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ դեպքի վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Կրակոցներ արձակողին ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են, ում մոտ է եղել նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա Արեշում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացած վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ
258Երեկ, 19:48Կատալոնիայում անտառային հրդեհներ են, հազարավոր մարդիկ են տարհանվել (տեսանյութ)
314Երեկ, 16:47«Ցնցված ենք»․ Պեսկովը՝ պաշտոնանկ նախարարի ինքնասպանության մասին
342Երեկ, 14:47Ողբերգական ավտովթար՝ Կանիաշիրում
217Երեկ, 13:12Թեքսասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի (լուսանկար, տեսանյութ)
234Երեկ, 13:11Անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
311Երեկ, 12:24Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
246Երեկ, 11:16Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
449Երեկ, 00:22