«Քարկոծում են արցախցուն, երբ այսօր իրենք են հրաժարվում ապրել իրենցն` սահմանամերձ դարձած բնակավայրում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեսուն և ավելի տարի անվտանգության գոտի ունեինք Արցախի հաշվին։ ՀՀ-ի անվտանգության գոտին էր հերքի չէր, դեռ մի բան էլ անուն էին դնում արցախցուն։ Թե բա՝ արցախցին չի ծառայում, իր հողը չի պահում, Արցախից գնում է և այլն․․․
Մոտ մեկ ամիս է, ինչ փնտրում եմ երեք-չորս վարպետի, ում կրկնակի վարձատրություն եմ խոստանում, աշխատանքային լավ պայմաններ, բայց․․․
Հատկապես այն բնակավայրի մասնագետները հենց լսում են, թե որտեղ է գործը, մի մհանա են բռնում ու հրաժարվում, բայց էնպիսի կենացով են հրաժարվում, որ աչքերս թռնում է ճակատիս։
Արցախի նշանակությունը ոչ միայն մեր Հայրենիք լինելու մեջ էր, այլ նաև նրա, որ այն սահմանն էր հեռացրել այսօրվա այդ բնակավայրից, ու այդ բնակավայրի բնակիչների մեծ մասն էլ դեռ մի բան քարկոծում, շարունակում է քարկոծել արցախցուն, էն դեպքում, երբ այսօր իրենք են հրաժարվում ապրել այդ սահմանամերձ դարձած բնակավայրում, հրաժարվում են աշխատել այնպիսի տեղանքում, որը անվտանգային որոշ խնդիրներ ունի։
Այս ամենը չեմ ասում նրա համար, որ մեկին քարկոծելու հաշվին մյուսին փառաբանեմ, այլ պարզապես ասում եմ նրա համար, որ երկար լեզուներ ունեցողները այդ լեզուները կտրեն ու ․․․ Մենք այլևս չունեքն անվտանգության գոտի, ուստի պետք է մեր սահմաններն այնպիսի ամուր լինեն, որ դժվար լինի այն ճեղքել, իսկ միայնակ հնարավոր չէ այդ սահմանները ամրացնել․․․
Հ․Գ․ Երևանից հանեք այս շինարարությունը, տարեք մարզեր, թող ամեն մեկն իր մարզում մնա աշխատի, էտ աշխատանքի մհանեն էլ վերանա»:

Թրամփն առաջին անգամ ուղևորվել է նվեր ստացած ինքնաթիռով
17900:40
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է
135Երեկ, 23:59
«Սրբությունը միայն վանական կյանքի առանձնաշնորհը չէ, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
88Երեկ, 22:48
«Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային». Զելենսկի
151Երեկ, 22:34
Վենեսուելան հայտարարում է մեկշաբաթյա ազգային սուգ
189Երեկ, 22:03
ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացիների է արտաքսել կենտրոնական Աֆրիկա
92Երեկ, 21:48
Դոհայում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև հանդիպում չի կայացել
111Երեկ, 21:29
30 տարի անց Էվերեստից կիջեցնեն «Կանաչ կոշիկներ» լեռնագնացի մարմինը
208Երեկ, 21:16