Թումոյում կկայանա հանդիպում օսկարակիր Ալեքսանդր Փեյնի հետ, որին կհաջորդի «Պատժվածները» ֆիլմի ցուցադրությունը

16057
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 22:42
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է. «Միացեք մեզ հուլիսի 11-ին՝ ժամը 16:00-ին, հանդիպելու կրկնակի օսկարակիր սցենարիստ-ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի հետ: Զրուցելու ենք Փեյնի ստեղծագործական ուղու և ֆիլմերի, այդ թվում վերջին՝ «Պատժվածները» ֆիլմի մասին:
Ալեքսանդր Փեյնը հեղինակել է 8 լիամետրաժ ֆիլմ, որոնք նոմինացվել են ընդհանուր թվով 24 «Օսկարի», այդ թվում՝ 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Նա 2 «Օսկարի» է արժանացել «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում, իսկ նրա վերջին «Պատժվածները» ֆիլմն «Օսկար» է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Ամսաթիվ՝ հուլիսի 11, 16:00
Վայր՝ Թումո Երևան
Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ
Մուտքն ազատ է»:

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
48319.11.2026, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
68215.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
67815.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
76614.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
80613.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
63813.11.2026, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
179112.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
76811.11.2026, 21:12