«Բայդենը փաստորեն «երաշխավորու՞մ» է Թրամփի հաղթանակը»․ Հ․ Բադալյան
![]() 162 Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 11:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ամերիկյան Պոլիտիկո պարբերականը, որը ունի պետքարտուղարության «արտահոսքերի» հարթակի համբավ, օրերս հրապարակել էր մի բավականին հետաքրքիր տեղեկություն: Գրել էին, որ սոցհարցման տվյալով, փոխնախագահ Կամալա Հարիսն ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իրենց վարկանիշով ավելի բարձր են Թրամփից, ի տարբերություն Բայդենի: Հարիսն, ըստ հրապարակման, ուներ 42 տոկոսի հավանություն՝ ի տարբերություն Թրամփի 41-ի, իսկ Քլինթոնը՝ 43 տոկոսի հավանություն: Բայց, ինչպես հայտնի է, Բայդենը հրաժարվում է դուրս գալ ընտրապայքարից, ինչի անհրաժեշտության մասին բավականին բաց խոսել էին հենց դեմոկրատական շրջանակները՝ Տրամպի հետ առաջին ու տապալված բանավեճից հետո: Բայդենը դարձյալ հայտարարել է, որ չի հանի թեկնածությունն ու կհաղթի: Ավելին, նույնիսկ կարծես թե անուղղակի հակադրվել է դեմոկրատներին, ասելով, որ եվրոպացի առաջնորդներն են իրեն հորդորում մնալ ու հաղթել: Փաստացի ստացվում է, ըստ Պոլիտիկոյի, որ Հարիսը կամ Հիլարին ունեն Թրամփին հաղթելու շանս, ի տարբերություն բոլոր առումներով տապալվող Բայդենի: Բայց, Բայդենը հրաժարվում է հանել իր թեկնածությունը: Հետևաբար, ունե՞նք հիմք եզրակացության կամ գոնե ենթադրության, կամ նվազագույնը՝ հարցի, որ մնալով ընտրապայքարում, Բայդենը փաստորեն «երաշխավորու՞մ» է Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահի ընտրությանը: Որովհետև, բոլոր ցուցիչները վկայում են, որ միայն ֆորս-մաժորը կարող է խանգարել այդ հաղթանակին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
