«Ադրբեջանը հայ ռազմագերիներին տարբեր մեղադրանքներ է առաջադրել»․ Փորձագետ
![]() 299 Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 15:24 «Բաքվում պահվող գերիները չեն ունեցել փաստաբան և օգտվել են Ադրբեջանի հանրային պաշտպանի ծառայությունից»,-այսօր Մեդիա կենտրոնում «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով ասուլիսի ժամանակ ասել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ «Վերադարձված, հայրենադարձված գերիների հետ հարցազրույցներում մենք լսել ենք, որ որևէ պաշտպանություն չի իրականացվել, փաստաբանները ձևական են ներկա գտնվում: Թարգմանության խնդիր է եղել, որոշ դեպքերում անգամ թարգմանիչը ապակեպատ տարածքից դուրս է եղել ու չի լսվել թարգմանությունը, որոշ դեպքերում թարգմանությունը եղել է անորակ, չի հասկացվել՝ ինչ է ասում»,-ասաց նա՝ կանխատեսելով, որ նույն վիճակն է լինելու նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների ժամանակ: «Ադրբեջանը հայ ռազմագերիներին տարբեր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչության կազմակերպման, ահաբեկչության ֆինանսավորման, ընդհուպ՝ ագրեսիվ պատերազմ վարելու։ Վերջին մեղադրանքն առաջադրվել է Արայիկ Հարությունյանին ու Դավիթ Բաբայանին։ Ռուբեն Վարդանյանին կա մեղադրանք նաև ապօրինի սահման հատելու մասով, ասում են, թե՝ ՀՀ քաղաքացի են, հայտնվել են Ադրբեջանում առանց թույլտվության»,-ասաց նա։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
