«Ուշագրավ մի բան է տեղի ունեցել Սյունիքի մարզում»․ Բադալյան
![]() 280 Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 16:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հուլիսի 11-ին բավականին ուշագրավ մի բան է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես արդեն հայտնի է, հերթական անգամ մարզ էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Տարբեր երկրների դեսպաններ Սյունիքի մարզ այցելում են պարբերաբար: Այստեղ ուշագրավն այն էր, որ դեսպանը այցի ընթացքում դիտարկել էր նաև հայ-ադրբեջանական սահմանը, և այս հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ անմիջապես հաջորդել էր Վաշինգտոնում եռակողմ հանդիպմանը: Սրան սակայն անդրադարձել եմ նախօրեին: Հուլիսի 11-ին տեղի ունեցած հանգամանքը, որի վրա ուշադրություն եմ հրավիրում այս գրառումով, մարզում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած պաշտոնական ընդունելությունն է՝ ԱՄՆ անկախության տարեդարձի առիթով, որի օրն ինչպես հայտնի է հուլիսի 4-ն է: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը առաջին անգամ այդ առիթով տոնական պաշտոնական ընդունելություն է կազմկերպում Երևանից դուրս և դա անում է Կապանում: Սա հարց է առաջացնում, թե արդյո՞ք ԱՄՆ այդ կերպ սկիզբ է դնում իր անկախության տոնի առիթով պաշտոնական ընդունելությունները Երևանից բացի նաև մարզերում կազմակերպելու որևէ նոր ավանդույթի, թե՞ Կապանում կազմակերպված տոնական ընդունելությունը Սյունիքի հանդեպ վերաբերմունքի ընդգծման վկայություն է: Եվ այստեղ կարող է առաջ գալ մեկ այլ հարց: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ բարձրաձայնի Կապանում Գլխավոր հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին: Ինչպես գիտենք, Կապանում արդեն գործում է Իրանի գլխավոր հյուպատոսություն, այդպիսին բացելու մտադրություն են հայտնել նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան: Ռուսաստանի դեպքում օրեր առաջ հայտնել էին մինչև տարեվերջ բացելու ակնկալիք, իսկ Ֆրանսիայի պարագայում պարզ չէ, թե ինչ ընթացքում է հարցը: ԱՄՆ կհայտնի՞ Կապանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու մտադրության մասին, դառնալով փաստորեն չորորդը»: Ի դեպ, այդ առնչությամբ, դեռեւս նախորդ տարի Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Իրանից, Ռուսաստանից ու Ֆրանսիայից բացի այլ երկրներ էլ կան, որ մտածում են այդ ուղղությամբ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
