Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է օրենսդրական առաջարկներին

Քաղաքական առաջնահերթության շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Արցախում ցեղասպանության և ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով, շարունակում է աշխատանքներն ամերիկյան Քոնգրեսում։ Ըստ այդմ՝ 2025թ․ ֆիսկալ տարվա համար ներկայացված «ԱՄՆ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում» ներկայացվել են թվով տասը օրենսդրական առաջարկներ։
Քոնգրեսականների կողմից ներկայացված դրույթներում առաջարկվում են լուծումներ, որոնք արգելում են ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, արգելում են ամերիկյան ռազմական արտադրանքի թույլտվությունների տրամադրումն Ադրբեջանին և նախատեսում են հետաքննություն՝ պարզելու պատժամիջոցներից խուսափելու ադրբեջանական քաղաքականության էությունը:
Օրենսդրական առաջարկները ներառում են նաև միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգության բարձրացմանն ուղղված ամերիկյան աջակցության ձևավորմանը՝ ներառյալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը ամերիկյան աջակցությունը:
Քոնգրեսում ներկայացված առաջարկների վերաբերյալ Հայ դատի Վաշինգթոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Անցյալ տարի Արցախի էթնիկ զտումների համար ԱՄՆ-ի կողմից համապատասխան պատժամիջոցների չհանդիպելով՝ Ադրբեջանն այսօր գոյութենական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը և գոյությանը։ Քոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկի այնտեղ, որտեղ ԱՄՆ-ի իրարահաջորդ վարչակազմերը ձախողել են՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին, զսպելու վերսկսված ագրեսիան և ապահովելու Արցախի բնիկ բնակչության անվտանգ ու ապահով վերադարձը իր պատմական հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո»:

Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
1523:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
5420:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
19018:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
12110:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
28009:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
11408:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
15200:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
131Երեկ, 23:36