«Համաձայնությունը պահանջում է Հայաստանին ու Ադրբեջանին` կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների». Միլլեր

Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:ի
Միլլերը նշել է, որ Վաշինգթոնը շարունակում է հորդորել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում:
«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»,- նշել է Միլլերը:
Նրա պնդմամբ՝ Վաշինգթոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում: Նա հայտնել է, որ Վաշինգթոնում կողմերն արձանագրել են առաջընթաց, սակայն հրաժարվել է տրամադրել որևէ մանրամասն:
«Մենք դեռ համաձայնություն չունենք և չենք էլ պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան»,- եզրափակել է Միլերը:

«Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
3222:54
Զելենսկին «շատ կարևոր» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
4622:42
Համացանցում տարածվում է տեսանյութ՝ ինչպես են Կրասնոդարում լցոնում իրականացնում (տեսանյութ)
8922:06
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հուսիների հետ
9421:49
«Ժամանակ չկա». Ռոբերտ Քոչրայանի ուղերձը
7221:24
ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Մոսկվա տեղափոխելուն
6421:12
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դեսպանատները զգուշացնում են լարվածության աճի վտանգի մասին
11121:00
Ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները
8120:30