Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիևին համոզել․ «Հրապարակ»
![]() 197 Երեքշաբթի, 16 հուլիսի, 2024 թ., 08:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիևին համոզել, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացին ձեռնամուխ լինի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Բացատրել է, որ եթե ուզում ես մնամ և քո բոլոր պահանջները կատարեմ, պետք է ինձ 2 տարի ժամանակ տաս, որ վերարտադրվեմ։ Հետո արդեն ինչ ուզենք, կանենք։ Սրանով է թերևս պայմանավորված այն, որ վարչապետը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին, երբ համապետական ընտրություններն ավարտված կլինեն։ Իմաստն այն է, որ հայ ժողովրդի տիեզերական համբերությունն էլ կարող է սպառվել, եւ նա գուցե ընդվզի Սահմանադրություն փոխելու Ալիևի այդ պահանջի պատճառով։ Արդյունքում ոչ միայն սահմանադրական հանրաքվեն կտապալվի, այլև իշխանության կգան «ռևանշիստները»։ Իսկ Ալիևը, ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրն ասաց, սարսափում է նախկիններից եւ համաձայն է ամեն ինչ անել, որ ազգայնական ուժերը Հայաստանում չգան իշխանության։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ կուզեր, որ հանրաքվեն և ընտրությունները նույն օրն անցկացնեին, որ հանրաքվեն չտապալվեր՝ քվորումի բացակայության պատճառով։ Սակայն օրենքը դա թույլ չի տալիս։ «Հանրաքվեի մասին» օրենքի 6-րդ կետը մասնավորապես սահմանում է․ «Հանրաքվեն չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից։ Հանրաքվեն չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
