Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սթափվեք, հերիք է միայն ձեր «ես»-ի մասին մտածեք»․ Նաիրա Մարգարյանն՝ իշխանություններին

«Սթափվեք, հերիք է միայն ձեր «ես»-ի մասին մտածեք»․ Նաիրա Մարգարյանն՝ իշխանություններին
258
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ., 00:00

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ միայն խաղաղություն, որ ամեն զինվոր փառքով տուն վերադառնա:
Ուզում եմ պատկան մարմինները սթափվեն:
Բավ է, սթափվեք, հերիք ա միայն ձեր եսի մասին մտածեք, դադարեցրեք Դուբայի Արաբներում ձեր հանգիստը անցկացնելու բուռն ցանկությունները:
Հզորացրեք բանակը, ապահովեք զինվորի մինիմալ պայմանները:
Որ ԶԻՆՎՈՐՍ ծառայի համալրված կահավորված զորամասում, ալլ ոչ թե խրճիթում քանդված տնակում:
Վառարանը չվառվի բենզինով:
ԶԻՆՎՈՐՍ տուն գալացող սահմանից իջնի մեքենայով, ոչ թե ոտքով որ չմնա ձյան հոսքի տակ:
Բանակը համալրեք, ապահովեք տղաներիս անվտանգությունը, ոչ թե երկու կլուբնիկ կամ կանֆետ ավել ուտեն ապահոված կլինեն: Երկար կշարունակեմ, բայց էլ չեմ ուզում:
Որպես մայր՝ աղաչում եմ Աստծուն ամեն մի զինվոր անփորձանք տուն վերադառնա»։

Աղբյուրը`   Նաիրա Մարգարյան