Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեզանում ամենատարածված հասարակական ախտերից մեկը»․ Ոսկանյան

«Մեզանում ամենատարածված հասարակական ախտերից մեկը»․ Ոսկանյան
232
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ., 01:36

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Մեզանում ամենատարածված հասարակական ախտերից մեկն, այսպես կոչված, «շուստրիությունն» է կամ գավառամիտ խորամանկությունը, որն, ի դեպ, շատերի կողմից զարմանալիորեն համարվում է դրական հատկանիշ՝ չնայած իր մեջ միաձուլել ու խտացրել է խաբելը, խցկվելը, լկտիությունը, ամբարիշտ ու անամոթ լինելը և այլն։
Իրականում դա խիստ վնասակար և մեր հասարակությունը ներսից քանդող արատ է, որը պետք է արմատախիլ անել թե՛ կենցաղային և թե՛ նույնիսկ քաղաքական մակարդակներում դրան հակոտնյա ակնհայտորեն ցուցադրական օրինակելի վարքագծով և վերջինիս տարածմամբ ու խրախուսմամբ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան