Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Բավականին մեծ տարածք է այրվել»․ Արմեն Քոչարյան

«Բավականին մեծ տարածք է այրվել»․ Արմեն Քոչարյան
328
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ., 00:00

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Նոր Նորքի առաջին զանգվածում Թաթուլ Կրպեյանի անվան այգում այսօր 17 հուլիսի 2024 թվականին հրդեհ էր բռնկվել։
Անկախ հրդեհի պատճառներից, որոնք տարբեր կարող են լինել, քաղաքային իշխանությունը պարտավոր է տարվա հատկապես այս շոգ եղանակին զգոն ու աչալուրջ լինել, որպեսզի բնակիչները, այգիներում զբոսնող մեր քաղաքացիները չտուժեն։
Այս հարցում ևս «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու»։

Աղբյուրը`   Արմեն Քոչարյան