«Հարկերի ուշ վճարման տույժերը կավելանան»․ Սահակյան
![]() 319 Հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ., 11:54 Կառավարության հերթական նիստի ժամանակ հաստատվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները․ «Առաջարկվում է հարկային օերնսգրքում սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա կառավարությունը կարող է հանրային հսկողության մեխանիզմների ներդրման միջոցով սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր։ Առաջարկվում է նաև հարկերի ուշ վճարման համար օրական տույժերի փոփոխություն։ Առաջարկում ենք վերականգնել մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը գործող տույժի չափը՝ սահմանալով օրական 0,075%։ Հաջորդ փոփոխությունը կապված է հարկային հաշվարկների ներկայացման հետ։ Գործող կարգավորումներով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել, եթե արդեն այդ ժամանակաշրջանը ստուգվել է։ Սակայն, եթե հարկային հաշվարկով ավելանում է հարկային պարտավորություն կամ նվազեցվում է փոխհատուցվող գումարը, ապա այդ դեպքում կարող են ներկայացնել։ Բայց մի դեպք ունենք, որ եթե ոչ թե ստուգվել է այլ ուսումնասիրվել է այդ հաշվետու ժամանակաշրջանը՝ գումարների վերադարձման նպատակով, ապա այդ ներկայացման հնարավորությունը բացակայում է։ Ուստի առաջարկում ենք համապատասխանեցնել և ուսումնասիրված ժամանակաշրջանում ևս թույլ տալ ներկայացնել հաշվարկ, որոնցով կավելանան հարկային պարտավորությունները կամ կնվազեցվեն փոխհատուցվող գումարները»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
