Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հանդիպումից հրաժարումը չի նպաստում խաղաղ գործընթացին»․ Բայրամով

«Հանդիպումից հրաժարումը չի նպաստում խաղաղ գործընթացին»․ Բայրամով
194
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ., 15:24

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմմիի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բայրամովը վերջինիս շնորհակալություն է հայտնել՝ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման անցկացման ջանքերի համար։

Բայրամովը նշել է այն փաստը, որ «հանդիպումը չի կայացել հայկական կողմի հրաժարման պատճառով, ինչը չի նպաստում խաղաղ գործընթացին»։

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են ադրբեջանա-բրիտանական ռազմավարական գործընկերային կապերի տարբեր ասպեկտներն ու հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ներկայիս իրավիճակը։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Բաքվի պնդումները, թե հայկական կողմն է հրաժարվել հանդիպումից։