Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ալիևը չի շտապում Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել»․ Թաթուլ Հակոբյան

«Ալիևը չի շտապում Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել»․ Թաթուլ Հակոբյան
178
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ., 17:00

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը բացարձակապես շահագրգռված չէ Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել, քանի որ զգում է, որ կարող է ավելին ստանալ, մասնավորապես՝
ա/ ռուսների օգնությամբ՝ Արաքսի ափով անխոչընդոտ միջանցք,
բ/ ՀՀ Սահամանդրությունից, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից 1989թ դեկտեմբերի 1 հանել տալ,
գ/ մի քանի հազար հայերի Արցախ վերադարձով ստանալ իրավունք մի քանի հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, և այս հարցում էլ ռուս-ադրբեջանական շահերի համընկնում կա:
Իլհամ Ալիևի համար նաև անընդունելի է, որ Թուրքիան բացի ՀՀ-ի հետ սահմանը, ինչը հնարավոր կլինի Երևան-Բաքու պայմանագրի ստորագրումից հետո: Այդ պատճառով է, որ Ալիևը չի շտապում ստորագրել որևէ ամբողջական թուղթ Հայաստանի հետ:
Թուրքիան ևս շահագրգռված չէ ՀՀ-ի հետ սահմանը բացել, քանի որ փակ պահելու դիմաց ստանում է ադրբեջանական ներդրումներ, որոնք ավելին են իր համար, քան ՀՀ-ի հետ սահմանի բացումը:
Մեզ այլ բան չի մնում, քան ստորացված, պարտված ու անտեսված վիճակում ապրել տարիներ և փորձել ռազմական, քաղաքական հավասարակշռությունը վերականգնել:
Ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին ստորացված, պարտված ու մասամբ՝ անտեսված 1994-ից ի վեր...
Մենք հաշվի չառանք ժամանակի գործոնը: Մենք սխալվել ենք ու պարտվել:
Մեր գնացքը, մեր իսկ հանցավոր արկածախնդրությունների պատճառով, վաղուց հեռացել է»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան