«Ալիևը, հանձին Փաշինյանի, ոսկե ձկնիկ է բռնել»․ Ոսկան Սարգսյան
![]() 195 Հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ., 18:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմն ավարտվել է 3 տարի և 8 ամիս առաջ, սակայն խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Դա չի խանգարել, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, միակողմանի կերպով, անօրինական ձևով Սյունիքի մարզից տասնյակ կիլոմետրերով տարածք հանձնի, հանձնի Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, հրաժարվի կռվել Սև լճի 30 տոկոսի, սարերի ձյունապատ դիրքերի համար, առանց կռիվ ու կռվով Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք հանձնի։ Դա էլ քիչ էր, սահմանազատման անվան տակ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները և Կիրանց գյուղին պատկանող տարածքները,միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը հանձնեց Ադրբեջանին։ Լոնդոնում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը չի կայացել, կողմերը իրար են մեղադրում դրա համար։ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու, քանի որ ինքը հանձին Նիկոլ Փաշինյանի ոսկե ձկնիկ է բռնել կամ աճեցրել, որը իր բոլոր ցանկությունները կատարում է։ Հնում ասել են՝ վայ պարտվածին, Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտված է, ձախողված ղեկավար, նրա վարչապետ մնալով, Հայաստանի պարտությունների, ձախողումների շարքը շարունակվելու է։ Ներկայացվող լուսանկարում երևում է, թե Նիկոլ Փաշինյանը որքանով է «դուխով» Իլհամ Ալիևի հետ բանակցություններում։ Խաղաղության պայմանագիրը դեռ չծնված՝ թոզմիշ է եղել, թուրքերեն բառ եմ գրել, որ մեր թրքահպատակների համար ավելի ազդեցիկ լինի իրավիճակի ծանրությունը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
