«Բայդենի հաղթանակը թվում է հրաշքի նման մի բան»․ Հ․ Բադալյան
![]() 190 Ուրբաթ, 19 հուլիսի, 2024 թ., 13:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Գործնականում բոլորի համար բավականին նկատելի էր, որ Ջո Բայդենը նախագահի ընտրության երկրորդ ժամկետին հաղթելուց հետո ներկայացնելու էր հրաժարական՝ առողջական խնդիրներից ելնելով, եւ նախագահի պաշտոնը զբաղեցնելու էր փոխնախագահ Կամալա Հարիսը: Ըստ էության հիմա տեղի է ունենում այն, ինչ ծրագրվում էր Տրամպին հաղթելուց հետո, քանի որ դիտարկվում էր, որ Բայդենն է դեմոկրատների ամենահաղթող թեկնածուն: Բայց, տապալված բանավեճն ու անհաջող մահափորձը ստեղծել են մի իրավիճակ, երբ Բայդենի հաղթանակը մեղմ ասած թվում է հրաշքի նման մի բան: Դրան զուգահեռ, գուցե չի «դիմանում» նաև նրա առողջությունը, ինչը ստիպում է դեմոկրատական վերնախավին գործի դնել այն պլանը, որը նախատեսված էր նախագահի ընտրությունից հետոյի համար: Այստեղ սակայն արժե թերևս ուշադրության արժանացնել մեկ այլ հանգամանքի: Եթե բարդ է Բայդենին թեկնածությունը հանելու որոշում պարտադրելը, դա նշանակում է, որ կամ նա է դեռ բավականին բանական մարդ, որքան էլ ակնառու է կոգնիտիվ կարողությունների լրջագույն խնդիրը, կամ նրա թեկնածության պահպանության հարցում կա դեմոկրատական կուսակցության առնվազն մի որոշակի թև, որը համառում է, դիմադրում է: Եվ այստեղ առաջանում է մեկ այլ հարց, իսկ ինչո՞ւ: Միթե՞ այդ թևը չի տեսնում, որ Բայդենը պարտվող է, հետևաբար՝ իրենք բոլորը նրա հետ պարտվող են, հետևաբար ինչո՞ւ պահել նրան: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ դեմոկրատական կուսակցության մեջ կա ընդհուպ գաղափարական պայքար, երբ Բայդենին «պահելու» կողմնակից թևը ամենևին դեմ չէ, որ հաղթի Տրամպը, միայն թե Սպիտակ տունը չանցնի դեմոկրատների այն թևին, որը ներկայացնում է Կամալա Հարիսին, և որն էլ իր հերթին նույնիսկ ծայրահեղ ձախ-ազատական արժեգաղափարական կողմնորոշման կրող է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
