«Այս քարոզչությունը շատ վտանգավոր նպատակներ է հետապնդում»․ Տ․ Հայրապետյան
![]() 228 Ուրբաթ, 19 հուլիսի, 2024 թ., 20:12 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական «Baku TV» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ թիրախավորում է մի շարք հայ պատմաբանների ու Գիտությունների Ազգային Ակադեմիան՝ ադրբեջանական պատմական կեղծարարությունները բացահայտելու համար։ Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը նշում է, որ «այն տարածքները, որտեղ հայեր են ապրում, պատկանում են ադրբեջանցիներին, իսկ Հայաստան անունով պետություն մեկ դար առաջ առհասարակ չի եղել․․․»։ Իհարկե, կարող ենք անհեթեթություն համարել սա, քանի որ պատմական փաստերը հակառակի մասին են խոսում։ Բայց, երբ ՀՀ ներկայիս իշխանություններն են փորձում վերաշարադրել հայոց պատմությունն ու հարցեր առաջացնել մեր արմատի ու ծագումնաբանության մասին, հասկանում ես, որ այս քարոզչությունը իրապես շատ վտանգավոր է և հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։ Ավելին, Բաքուն այս թեման դարձնում է քաղաքական օրակարգի մաս, իսկ ՀՀ ԱԳՆ-ն դա թողնում է անպատասխան։ Առհասարակ, ցանկացած վտանգավոր զարգացմանը նախորդում է քարոզչությունը, մարդկանց ուղեղների լվացումը, որից հետո լինում են գործողություններ, ուստի պետք չի թերագնահատել քարոզչության դերը»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
