Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին. Էրդողան

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին. Էրդողան
220
Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 19:24

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին, Անկարայի և Աթենքի երկխոսությունն այդ հարցում առաջընթաց կծառայի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանն այսօր ժամանել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ (ՀԿԹՀ) մասնակցելու «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 50-ամյակի միջոցառումներին:
«Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների պայմաններում ձեռնարկվում են խիստ անպատասխանատու քայլեր՝ ունակ խախտելու ամբողջ Կիպրոսի անվտանգությունը: Իրողությունների անտեսումը ոչ մի տեղ չի հասցնի։ Մեզ համար անընդունելի է Կիպրոսում դաշնային կառավարման կարգ ստեղծելու որոշումը։ Ոչ մեկին ձեռնտու չէ շարունակել տարիներ առաջ Շվեյցարիայում սկսած բանակցությունները: Մենք պատրաստ ենք ամուր խաղաղություն և լուծում ապահովել Կիպրոսում», - ասել է Էրդողանն իր այսօրվա ելույթում։