«Արևմուտքը պարտադրելու է Նիկոլ Փաշինյանին՝ ընդունել Բաքվի հրավերը»․ Զոհրաբյան
![]() 223 Երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ., 23:42 Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Փաշինյանի՝ COP29-ին մասնակցելու Ադրբեջանի հրավերին․ «Երեկ տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսվում էր երկար ժամանակ: Ալիևի՝ արտաքին հարցերով պատասխանատուն պաշտոնապես Նիկոլ Փաշինյանին հրավիրեց նոյեմբերին այցելել Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի հերթական համաժողովին: Ինչո՞վ է ռիսկային, ինչո՞վ է վտանգավոր սա: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ընդունելու է Բաքվի հրավերը, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի որոշում: Արևմուտքը պարտադրելու է Նիկոլ Փաշինյանին՝ ընդունել Բաքվի հրավերը: Ենթադրվում է, որ Բաքվում կստորագրվի նաև Հայաստան-Ադրբեջան որևէ հայտարարության տեքստ, որտեղ նախանշված կլինեն խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները և դրույթները: Այսինքն, կստորագրվի Հայաստանի հերթական կապիտուլյացիայի ևս մեկ թուղթը: Ի՞նչ դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է ընդունել Բաքվի հրավերը: Եթե Նիկոլ Փաշինյանը ունենա այնքան դուխ և քաղաքական արժանապատվություն, պայման կդնի Բաքվի առջև՝ ասելով, որ նոյեմբերին Բաքու կգնա միայն մի դեպքում, եթե իր հետ նույն ինքնաթիռով Բաքվից Երևան վերադարձնի ռազմագերիներին, բոլորին, որոնք որպես քաղաքական հալածյալներ և քաղաքական պատանդներ պահվում են Բաքվի բանտում»,-ասաց Զոհրաբյանը:
|

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
