«Բացարձակ պետք չի շտապել` Թրամփին նախագահ կարգելու հարցում». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բացարձակ պետք չի շտապել՝ Թրամփին նախագահ կարգելու հարցում: Բացարձակ: Ասեմ ավելին, նրա առջև ծառացած խնդիրներն առավել լուրջ են Հարիսի թեկնածության պարագայում, քան Բայդենի: Իհարկե Հարիսը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու կուսակցության հորձանուտներում, բայց կարծում եմ նրան կհաջովի դառնալ կուսակցության հիմնական թեկնածու: Իհարկե, եթե Բայդենը հրաժարական ներկայացներ և Հարիսը փաստացի որպես նախագահ մտներ մրցապայքարի մեջ, կարծում եմ նրա շանսերն ավելի մեծ կլինեին Թրամփին հաղթելու հարցում, սակայն ունենք այն, ինչ ունենք:
Այստեղ կարևոր դեր են խաղալու կուսակցության «ոժդ»-երը ի դեմս Քլինթոնների, Օբամայի, Փելոսիի, ինչպես նաև դոնորների՝ ի դեմս Սորոսի, Հոֆմանի և այլ երևելիների: Սակայն որքան էլ նրանք տարբեր կարծիքներ և էնտուզիազմ ունենան Հարիսի թեկնածության հարի շուրջ, Թրամփից մեծ հակառակորդ նրանք չունեն՝ հետևաբար համախմբումն ինչ որ փուլում անխուսափելի է:
Վերջին շաբաթները շոկային էին դեմոկրատների համար: Բայդենի թույլ դեբատը, նրա կովիդը, հետո մրցապայքարից դուրս գալը հարված էր կուսակցության դիրքերին և հաստատված ներքին ստատուս քվոին: Իսկ Թրամփի դեմ անհաջող մահափորձը նրան «չհանձնվող զոհ» դարձրեց, նպաստելով նրա շուրջ կոնսոլիդացիային և ռեյտինգի բարձրացմանը:
Եվս մեկ կարևոր դետալ. ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականները միախմբված են Թրամփի շուրջ՝ այդ թվում նրան չսիրողները: Ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականում գեր-ազդեցիկ թևեր չկան: Դրանք Թրամփի կողմից հետևողականորեն «չեզոքաքցվել և վնասազերծվել են»: Կուսակցությունում որոշումների կայացման վրա ազդեցություն չունի նույնիսկ միակ կենդանի հանրապետական նախագահ Բուշը, ում գերդաստանը ամենից ազդեցիկներից էր ԱՄՆ քաղաքական Օլիմպոսում: Իսկ հիմա ոչ նա, ոչ նրա փոխնախագահ Չեյնին, ոչ էլ նրանց թիմի որևէ առանցքային դեմք հանրապետական ասպարեզում չկա:
Ինչ վերաբերում է դեմոկրատներին, ապա նրանք դեռ ունեն կոզրեր, որոնք դաշտ են նետելու քայլ առ քայլ: Օրինակ Հարիսի փոխնախագահը կարող է լինել ճոճվող նահանգներից մեկը ներկայացնող կին թեկնածու (նահանգապետ կամ սենատոր) և ստրատեգները կարող են ստեղծեն երկու կանանց տանդեմ, ովքեր պայքար են մղում երկու տղամարդու դեմ: Գեղեցիկ ստրատեգիա կլինի: Կամ, պատկերացրեք Թրամփ-Հարիս բանավեճը՝ «նախկին դատախազ Հարիսն ընդդեմ հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված Թրամփի», ինչ խոսք սա նույնպես աշխատող մարտավարություն է: Այսինքն տեխնոլոգիաների մի լայն տեսականի դեռևս դաշտ չի նետվել:
Իսկ եթե հաշվի առնենք, որ դեմոկրտաները քանակապես ԱՄՆ-ում ավելի շատ են քան հանրապետականները, ապա պատկերն առավել հետաքրքիր է դառնում: Դրան էլ հավելում ենք այն հանգամանքը, որ նախագահներին այդուհանդերձ ԱՄՆ-ում ընտրում են ընդամենը 7-8 ճոճվող նահանգներում, ապա իրավիճակն իրոք հետաքրքրության և անկանխատեսելիության հարթություն է տեղափոխվում»:

«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
5518:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
6717:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
5417:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
6016:48
«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5616:42
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6016:06
«Կիևը գիտի, թե ինչ որոշումներ են պետք՝ խաղաղության հասնելու համար»․ Պեսկով
10715:48
«Դիմել եմ քաղաքական 15 ուժի»․ Կարապետ Պողոսյան
6915:24