Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վրաստանի ընտրությունների արդյունքները շատ կարևոր են նաև Հայաստանի համար»․ Սուրեն Սուրենյանց

«Վրաստանի ընտրությունների արդյունքները շատ կարևոր են նաև Հայաստանի համար»․ Սուրեն Սուրենյանց
185
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 18:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Վրաստանում բացահայտվել է Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձ: Ըստ պաշտոնական վարկածի, դրա կազմակերպման հետ առնչություն ունեն երկրի նախկին իշխանության ներկայացուցիչներ, ովքեր հիմա ապրում են Ուկրաինայում:
Այս առթիվ խիստ ուշագրավ հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխբաիձեն. «Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են նույն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին և Դոնալդ Թրամփին»:
Շատերը Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական ակտիվ զարգացումները դիտարկում են Ռուսաստան- Արևմուտք հակադրության պրիմիտիվ դիտանկյունից, իրականում Վրաստանը դարձել է արևմտյան երկու էլիտաների՝ նեոլիբերալ շահախմբերի և պոստլիբերալ ուժերի (ստատուս-քվոյի փոփոխության կողմնակիցների) պայքարի թատերաբեմերից մեկը:
Այս առումով՝ Վրաստանի հոկտեմբերի ընտրությունների արդյունքները շատ կարևոր են, նաև՝ Հայաստանի համար»: