Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Սյունիքի անվտանգային միջավայրը փոխվել է»․ Տիգրան Աբրահամյան

«Սյունիքի անվտանգային միջավայրը փոխվել է»․ Տիգրան Աբրահամյան
240
Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 10:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կան խնդիրներ, որոնք լրատվական խառը լրահոսի և գերհագեցած իրադարձությունների ֆոնին, այդպես էլ խորը դիտարկման չեն ենթարկվում:
Օրինակ՝ վերջին 4 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու նշանակությունը, որը արմատական փոփոխություն է բերել համայնքին՝ անվտանգությունից մինչև կենցաղ:
Մինչև 2020 թվականը Գորիսը առանցքային խաչմերուկ էր և՛ դեպի Արցախ, և՛ դեպի Իրան: Դեռ չեմ ասում, որ սահմանագծի առումով, Ադրբեջանի հետ հսկայական հեռավորության վրա էր գտնվում:
Վերջին տարիներին Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է՝ անգամներով խոցելի դարձնելով ոչ միայն բուն մարզը, այլ հանրապետությունն առհասարակ»: