«Խաղաղություն՝ Հայաստանի կապիտուլյացիայի հաշվին». Խոսրով Հարությունյան
![]() 184 Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 11:12 «Ադրբեջանը շատ լավ գիտակցում է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներում Ռուսաստանի հնարավոր դերակատարումը՝ բարձրացումը, և առիթը բաց չի թողնում իր արտաքին քաղաքական նախաձեռնություններով ցույց տալ, որ մեծ իմաստով ինքը շարժվում է Ռուսաստանի հետ համահունչ հոսքով»,-168-ի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Զախարովայի հայտարարությանը իսկույն արձագանքելուն։ «Մենք այս փուլի դրությամբ կարող ենք արձանագրել, որ այն նպատակը, որին հետապնդում էր Արևմուտքը Ռուսաստանի հետ կապված՝ ստրատեգիական, ռազմավարական պարտության մատնել, չի հաջողվել: Ադրբեջանը դա հասկանում է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը Հարավային Կովկասում՝ իր շահերը պաշտպանելու առումով էլ ավելի է ամրապնդվում, այսինքն, եթե նրանք գլոբալ Արևմուտքին կարող են դիմագրավել Ուկրաինայում, ապա ինչո՞ւ չեն կարող այդ նույն ձգտումները չեզոքացնել Հարավային Կովկասում: Ադրբեջանի քաղաքականությունը ավելի պրագմատիկ է, իսկ մերը՝ էյֆորիկ: Մեզ խոստանում են, մեզ ասում են, փայլուն բաներ են ցույց տալիս, որ պատրաստակամ ենք հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը մինչև վերջ հասցնել, ընդ որում, ոչ մեկին չի հետքաքրքրում՝ խաղաղություն ի՞նչ գնով: Ադրբեջանը ոչ մի բան չի ուզում զիջի, և ամերիկացիները շատ լավ գիտեն դա: Խոսքը գնում է խաղաղություն Հայաստանի կապիտուլյացիայի հաշվին: Հիմա ես հրապարակավ հարց եմ տալիս ամերիկացիներին, այստեղ իրենց հավատարմագրված դեսպաններին. եթե դուք Շվեյցարիայում Ուկրաինական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային գագաթնաժողովում արձանագրում եք, որ խաղաղությունը չի կարող լինել արդար և անշրջելի Ուկրաինայի կապիտուլյացիայի հաշվին, ապա ինչո՞ւ եք այդ բանը պնդում հայ-ադրբեջանական հարաբերությունների պարագայում»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
