Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Եթե բոլորը Հայաստանի քաղաքացի դառնան, Արցախի հարցը կփակվի-կգնա»․ Դավիթ Սարգսյան․ «Հրապարակ»

«Եթե բոլորը Հայաստանի քաղաքացի դառնան, Արցախի հարցը կփակվի-կգնա»․ Դավիթ Սարգսյան․ «Հրապարակ»
376
Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 09:24

«Հրապարակ»-ը զրուցել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ, ում նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել, որով, ի թիվս այլ սահմանափակումների, արգելվում է երեկոյան 7-ից հետո դուրս գալը, մարդկանց հետ, այդ թվում՝ իր նախկին աշխատակազմի հետ շփվելը, զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ այցելելը, նաև զանգով որևէ մեկի հետ շփվելը։

- Արցախցիները Հայաստան տեղափոխվելուց հետո ի՞նչ խնդիրներ ունեն, որո՞նք են դրանցից, ըստ Ձեզ, հրատապ։

- Ամեն ինչը խնդիր ա, սկսած աշխատանքի տեղավորվելը, քաղաքացիության հարցը, բնակարանների խնդիրը։

- Բնակարանային ծրագրից ստեփանակերտցիներից քանի՞սն են օգտվել, ու հաջողվե՞լ է բնակարան, տուն գնել՝ պետության հատկացրած միջոցներով։

- Տեղյակ չեմ, ես երկու ամիս է՝ անազատության մեջ եմ, կապ չեմ ունեցել բնակիչների հետ, կարող ա մարդիկ դիմած լինեն, բայց համոզված եմ՝ դրանք էն մարդիկ են, ովքեր Ստեփանակերտում ոչ մի բան չեն ունեցել, սեփականություն չեն ունեցել, կորցնելու բան չունեն ու դրա համար էլ կարող են հրաժարվել իրենց քաղաքացիությունից ու ՀՀ քաղաքացիություն ստանալ, դիմել բնակարանի սերտիֆիկատի համար: Ամեն շնչին 3 մլն դրամ է հասնում, սահմանամերձ գոտիներում էլ՝ 5 մլն։

- Իսկ մյուսներն ինչո՞ւ չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, աշխատանքի տեղավորվել, բնակարանային ծրագրից օգտվել։

- Մեկը՝ ես, ինձ դատարանում հարցրին՝ որտեղի՞ քաղաքացի ես, ասեցի՝ Արցախի, ասել են՝ բա պասպորտումդ ի՞նչ ա գրված, ասել եմ՝ Հայաստանի Հանրապետություն, հարցրել են՝ բա ո՞նց ես Արցախի քաղաքացի, ասել եմ՝ ես էդ հարցին կարում չեմ պատասխանել։ Իսկ չեն ուզում, որովհետև Արցախի քաղաքացի են, եթե լոխ հրաժարվեն մեր քաղաքացիությունից, Հայաստանի քաղաքացի դառնան, հենա Արցախի հարցը կփակվի-կգնա, եթե չկա քաղաքացի, է՜, Արցախն էլ չի լինի։ Ես ու շատերը պատրաստ ենք զրկանքների դիմանալ՝ հույս ունենալով, որ մի օր Արցախ կվերադառնանք։ Պետությունն առանց էդ հարցի պիտի մարդկանց աշխատանքով ապահովի, դա ամենակարևորն է, մենք ահագին մասնագետներ ունենք՝ մանկապարտեզի, դպրոցների աշխատակիցներ, այլ մասնագետներ, իրենց պիտի ապահովեն, որ կարողանան իրենց ընտանիքները պահեն, չարտագաղթեն, չգնան ուրիշ երկրներ»։

Մանրամասները՝ թերթի համարում։